Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը ճնշման ներքո բանակցությունների չի գնա ԱՄՆ-ի հետ. Խամենեի

Իրանը ճնշման ներքո բանակցությունների չի գնա ԱՄՆ-ի հետ. Խամենեի

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը չի համաձայնի ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել ճնշման ներքո, չի վստահում Վաշինգտոնին, որի հետ չի ցանկանում կրկնել բանակցությունների «դառը փորձը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Իրանը ոչ մի վստահություն չի տածում ԱՄՆ-ի նկատմամբ, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում Ամերիկայի հետ նախորդ բանակցությունների դառը փորձը ոչ մի դեպքում չպետք Է կրկնվի, քանի որ ոչ մի խելամիտ ազգ բանակցությունների չի գնա ճնշման ներքո»,-ասել Է Խամենեին հունիսի 13-ին Թեհրանում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ կայացած հանդիպմանը: Իրանի ղեկավարի խոսքը հրապարակված Է նրա պաշտոնական կայքում: Խամենեին նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չի կարողանա փոխել Իրանում գոյություն ունեցող կարգը: «Եթե ԱՄՆ-ն իրոք հետապնդում Է այդ նպատակը, նա ի զորու չԷ դա անել, ինչպես որ ԱՄՆ-ի նախորդ նախագահները 40 տարվա ընթացքում փորձում Էին կործանել Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց չստացվեց»,-ասել Է Խամենեին: Նա հայտարարել Է, որ ԱՄՆ-ը չԷր կարողանա խանգարել Իրանին միջուկային զենք ստանալու հարցում, եթե դա հարկավոր լիներ Թեհրանին:

«Մենք դեմ ենք միջուկային զենքին, իմ ֆետվան արգելել Է միջուկային զենքի ստեղծումը: Բայց գիտցեք, որ եթե մենք միջուկային զենք ստեղծելու նպատակ ունենայինք, ԱՄՆ-ը ոչինչ չԷր կարողանա անել դրա դեմ»,-նշել Է Խամենեին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իրավասու չԷ մատնանշել, թե որ երկրներն իրավունք ունեն միջուկային զենք ունենալ եւ որոնք՝ ոչ, քանի որ Միացյալ Նահանգներում հազարավոր միջուկային մարտագլխիկներ են պահվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]