Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Հուլիս

Շուշիում 13-ամյա երեխան 3 մետր բարձրությունից ցած է ընկել, նրա վիճակը կայուն ծանր է

Շուշիում 13-ամյա երեխան 3 մետր բարձրությունից ցած է ընկել, նրա վիճակը կայուն 
ծանր է

ՇՈՒՇԻ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի շրջանային արտակարգ իրավիճակների բաժնից հունիսի 12-ին՝ ժամը 20:05-ին, տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքի Ա. Մանուկյան 1 հասցեում բնակելի շենքից մոտ 3 մետր բարձրությունից ցած է ընկել նշված  հասցեի բնակիչ Ա. Ղ.-ն (ծնվ. 2006թ.), անհրաժեշտ է շտապ բժշկական օգնություն:  Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից,  «Շուշիի շտապ բժշկական օգնության կայան» ՓԲԸ-ի մեքենայով Ա. Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Արևիկ» մանկական բուժմիավորման վերակենդանացման բաժնի վարիչ Մեսրոպ Մարգարյանն ասաց, որ 13-ամյա երեխայի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր:

«Նրա մոտ ախտորոշվել են փակ գանգուղեղային վնասվածք, ողերի և կողոսկրերի կոտրվածքներ»,- նշեց Մեսրոպյանը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ