Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

2020 թվականի ընտրություններում Թրամփին պատրաստ Է աջակցել ամերիկացիների 33 տոկոսը


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի ընտրություններում ամերիկացիների մեծամասնությունն ավելի շուտ կաջակցեր դեմոկրատ-սենատոր Բեռնի Սանդերսին կամ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենին, քան գործող նախագահ Դոնալդ Թրամփին: Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տալիս այն հարցումը, որը Politico հրատարակությունն անցկացրել Է Morning Consult ընկերության հետ համատեղ:
Հարցման արդյունքներով՝ մասնակիցների 44 տոկոսը հայտարարել Է, որ ավելի շուտ կաջակցեր Բայդենին, այլ ոչ թե Թրամփին, եթե ընտրություններն անցկացվեին այսօր: Ընդ որում՝ այս հարցման ընթացքում Թրափմի օգտին արտահայտվել Է 33 տոկոսը:
Թրամփին ու Սանդերսին համեմատելիս՝ Սանդերսի օգտին արտահայտվել Է հարցման մասնակիցների 42 տոկոսն այն դեպքում, երբ գործող նախագահին օգտին՝ 32 տոկոսը: Երկու հարցի դեպքում Էլ հարցվածների շուրջ քառորդ մասը չի կարողացել ստույգ պատասխան տալ:
Մնացած թեկնածուներին, որոնց վերաբերել Է հարցումը, ներառյալ սենատորներ Էլիզաբեթ Ուորենը, Քամալա Հարիսը, Քորի Բուքերը, նախկին պատգամավոր Բեթո Օ՛Ռուրքը եւ Ինդիանայի նահանգի Սաութ-Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթ Բութիջեջը, հարցման տվյալներով, Թրամփը գերազանցում Է մի քանի տոկոսային կետով:
Հարցումը հունիսի 7-ից 8-ն անցկացվել Է 1991 քաղաքացիների շրջանում: Վիճակագրական անճշտությունը կազմում Է 2 տոկոսային կետ:
Ներկա դրությամբ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրվելու ցանկության մասին հայտարարել Է ավելի քան տասը քաղաքական գործիչ, այդ թվում՝ սենատորներ Բեռնի Սանդերսը, Քորի Բուքերը, Էմի Քլոբուշարը, Էլիզաբեթ Ուորենը եւ Քամալա Հարիսը:
Վերընտրվելու մտադրության մասին արդեն վաղուց հայտնել Է նաեւ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, որը ներկայացնում Է Հանրապետական կուսակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ