1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ուգանդայում երկրորդ մարդն Է մահացել Էբոլայից. Daily Monitor

Ուգանդայում երկրորդ մարդն Է մահացել Էբոլայից. Daily Monitor
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուգանդայում երկրորդ մարդն Է մահացել Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսով վարակվելուց: Հիվանդության ենթադրվող դեպքերի ընդհանուր թիվը հասել Է տասի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Monitor տեղական թերթը՝ վկայակոչելով առողջապահության նախարարության մի աղբյուր:
Ընդամենն Ուգանդայում գրանցվել Է Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդության երեք դեպք: Նրանց թվում կա մեկ երեխա՝ «Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն (ԿԴՀ) ուղեւորության պատմությամբ», որտեղ դիտվում Է հիվանդության բռնկում: Հետագայում նա մահացել Է:
Ինչպես նշում Է հրատարակությունը, նույն օրվա երեկոյան մահացել Է երեխայի տատիկը, որի մոտ ավելի վաղ նույնպես հայտնաբերվել Էր վտանգավոր վիրուսը:
Ինչպես հայտնել Է երկրի առողջապահության նախարար Ջեյն Ռուտ Ասենգը, երկրում եւս յոթ մարդկանց մոտ Էբոլա վիրուս Է կասկածվում, նրանք բոլորը մեկուսացված են: Այսպիսով, հիվանդության ենթադրվող դեպքերի ընդհանուր թիվը հասել Է տասի:
Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ Է, որն ախտահարում Է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել Է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին խոշոր համաճարակի ժամանակ Էբոլայով վարակվել Է 28,6 հազար մարդ, ավելի քան 11,3 հազարը մահացել են:
Կոնգոյի ԴՀ-ում Էբոլայի ներկայիս բռնկումն սկսվել Է 2018 թվականի հուլիսի վերջին: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով մահացածների թիվը հասել Է 1,39 հազարի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]