Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արծրուն Հովհաննիսյանն առաջիկայում պատերազմ կանխատեսելու համար հիմքեր չի տեսնում

Արծրուն Հովհաննիսյանն առաջիկայում պատերազմ կանխատեսելու համար հիմքեր չի 
տեսնում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն առաջիկայում Ադրբեջանի հետ պատերազմ կանխատեսելու համար հիմքեր չի տեսնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հովհաննիսյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով հարցին, թե արդյոք Ապրիլյան պատերազմի նման պատերազմի վտանգ կա:

«Ոչ մի բանի հավանականություն չեմ բացառում, բայց նման կանխատեսումների համար արտառոց նախադրյալներ չեմ տեսնում: Ժամանակակից պատերազմները երբեմն անակնկալ են լինում: Բայց կոնկրետ առաջիկայում նման կանխատեսման համար հիմքեր չեմ տեսնում»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովին` նա նշեց, որ եթե կուտակած ինֆորմացիայի կարիք լինի, ՊՆ-ն անպայման կփոխանցի: Հովհաննիսյանը նկատեց նաև, որ հանրության մեջ հակառակորդի կողմից տարածված ապատեղեկատվության ընկալում կա: «Հանրությունը շատ էմոցիոնալ է շատ հարցերում, կիսում է հակառակորդի դրած միֆերը»,-ասաց Հովհաննիսյանն հույս հայտնեց, որ այդ միֆերը կկոտրվեն:

Անդրադառնալով Պաշտպանության նախարարությունում Ապրիլյան պատերազմի հարցով առկա ուսումնասիրություններին` նա նշեց, որ դրանցից շատ լավ տեղյակ է: Հովհաննիսյանը վստահեցրեց, որ դրանք արվել են նույնքան ջանքով, եռանդով ու ազնվությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]