Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Եվրամիությունում Էլեկտրամոբիլներին կստիպեն աղմկել

Եվրամիությունում Էլեկտրամոբիլներին կստիպեն աղմկել
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում հուլիսի 1-ից գործողության մեջ Է մտնում այն օրենքը, որն Էլեկտրամոբիլներին պարտավորեցնում Է շարժվելիս ձայներ հանել: Այդ միջոցը, ինչպես հաղորդել Է «ԵվրոՊուլսը», միտված Է վտանգից պաշտպանելու հեծանվորդներին եւ հետիոտներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այժմ ժամում մինչեւ 20 կիլոմետր արագության դեպքում Էլեկտրամոբիլներն ընթանում են գործնականում անաղմուկ, չԷ որ դրանցում ներքին այրման շարժիչ չկա: Մեծ Բրիտանիայի ասոցիացիայի տվյալներով, որը երկրի տարածքում օգնություն Է ցույց տալիս կույրերին եւ թույլ տեսնող մարդկանց՝ տրամադրելով ուղեկցող շներ եւ վերականգնողական ծառայություններ, հետիոտները 40 տոկոսով ավելի հաճախ են ընկնում Էլեկտրամոբիլների, քան սովորական ավտոմեքենաների անիվների տակ:
Այժմ Էլեկտրամոբիլների վրա, որոնք կվաճառվեն Եվրամիությունում, կսկսեն տեղակայել հատուկ ազդարարող համակարգեր: Ձայները պետք Է փոխվեն կախված արագությունից. որքան արագ Է ընթանում Էլեկտրամոբիլն, այնքան ավելի բարձր Է ազդանշանը: Ձայնի ենթադրվող ուժգնությունը շուրջ 56 դեցիբել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]