Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Օմանի ծոցում հարձակման ենթարկված լցանավերի անձնակազմերը տարհանվել են. Reuters

Օմանի ծոցում հարձակման ենթարկված լցանավերի անձնակազմերը տարհանվել են. Reuters

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմանի ծոցում հարձակման Է ենթարկվել երկու նավթատար նավ, ինչի մասին հայտնել են իրանական եւ արաբական ԶԼՄ-ները: Պարզվել Է, որ խոսքը վերաբերում Է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող Front Altair-ին եւ Kokuka Courageous-ին (Պանամա), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ լցանավերի անձնակազմերը տարհանվել են եւ անվտանգության մեջ են: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով չորս առեւտրական աղբյուր եւ նավի վրա գտնվող մի աղբյուր: Փրկարար գործողությունն իրականացրել Է Իրանը, 44 մարդ տեղափոխվել Է այդ երկրի տարածք, ինչի մասին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր: Kokuka Courageous BSM Ship Management սինգապուրյան օպերատոր ընկերության ներկայացուցիչը գործակալությանը պատմել Է, որ նավի կորպուսը վնասված Է, լցանավը լքել Է անձնակազմի 21 անդամ, որոնցից մեկը թեթեւ վերքեր Է ստացել, նրան առաջին օգնությունն Է ցուցաբերվել: «Kokuka Courageous-ը մնում Է տվյալ շրջանում եւ նրան խորտակում չի սպառնում: Մեթանոլով բեռն անխաթար վիճակում Է»,-հավելել Է նա: VG նորվեգական թերթի տեղեկատվությամբ, Front Altair լցանավի վրա կարող են լինել ռուսաստանցիներ: Հրատարակությունը հղում Է անում նավի սեփականատեր ընկերության ներկայացուցչին, ով հայտարարել Է, որ անձնակազմի անդամների թվում Ռուսաստանի, Վրաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներ են: «Որքան ես կարող եմ դատել, նավի վրա եղած բոլոր 23 մարդիկ այժմ անվտանգ վայրում են: Նրանք տեղափոխվել են այլ նավ»,-ճշտել Է նա: Հետաքննությանը միացել Է «Մեծ Բրիտանիայի ծովային առեւտրական գործողություններ» (UKMTO) կազմակերպությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]