Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեղարտադրության ոլորտում կառավարության օժանդակությամբ կիրականացվի ավելի քան 7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

Դեղարտադրության ոլորտում կառավարության օժանդակությամբ կիրականացվի ավելի 
քան 7 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «Լիկվոր» ընկերությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ:

Ըստ հիմնավորման` ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7 մլրդ 623 մլն 943 հազար դրամի ներդրում, որն ուղղված է լինելու հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը: 

Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 8 նոր աշխատատեղ՝ 75 հազար 500 դրամ միջին աշխատավարձով։

Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 մլրդ 927 մլն 548 հազար դրամ, որից 3 մլրդ 778 մլն 908 հազար դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1 մլրդ 080 մլն  982 հազար դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 8 մլրդ 067 մլն 657 հազար դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]