Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանության ծառայողների պարգևատրման համար կառավարությունը կտրամադրի 707 մլն 700 հազար դրամ

Ոստիկանության ծառայողների պարգևատրման համար կառավարությունը կտրամադրի 
707 մլն 700 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշում ընդունեց արտաբյուջետային միջոցներով պահպանվող ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների ամսական պարգևատրումների գծով ծախսերի ֆինանսավորման նպատակով պետական բյուջեի օրենքում և դրա կատարումն ապահովող միջոցառումների մասին որոշման հոդվածներում կատարել փոփոխություններ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ փոփոխությունների՝  վերաբաշխումների արդյունքում գոյացող 707 մլն 700 հազար դրամ գումարը նախատեսվում է նպատակաուղղել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածին՝ տվյալ ստորաբաժանումների ծառայողների ընթացիկ տարվա ամսական պարգևատրումների հիմնախնդիրը լուծելու համար:

Որոշմամբ ձևավորվող պարգևատրման ֆոնդը կազմում է տարեկան աշխատավարձի՝ 6 մլն 95 հազար դրամ ֆոնդի 11.6 %-ը, իսկ պարգևատրումներ կարող են տրվել հատուկ առաջադրանքների  կամ որակյալ աշխատանքի կատարման համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]