Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանի օդուժի որոնողական խումբը փրկվածների չի գտել Ան-32-ի կործանման վայրում. ANI

Հնդկաստանի օդուժի որոնողական խումբը փրկվածների չի գտել Ան-32-ի կործանման վայրում. ANI


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի ռազմաօդային ուժերի որոնողական խումբը չի կարողացել Ան-32 ինքնաթիռի անձնակազմի փրկված անդամների գտնել Արունաչալ-Փրադեշ հյուսիսարեւելյան նահանգի լեռներում դրա կործանման վայրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է ANI գործակալությունը:
Նրա տեղեկատվությամբ, խումբը Ան-32-ի անկման վայր Է հասել հունիսի 13-ի առավոտյան:
Կորած Ան-32 ինքնաթիռի բեկորները հունիսի 11-ին հայտնաբերվել են Լիպո բնակավայրից 16 կիլոմետր հեռավորության եւ մոտավորապես 3650 մետր բարձրության վրա:
Հնդկաստանի օդուժի Ան-32 ռազմափոխադրական ինքնաթիռը, որում գտնվում Էր 13 մարդ, հունիսի 3-ին կորել Էր Ասամի հյուսիսարեւելյան նահանգում: Ինքնաթիռն ուղղություն Էր վերցրել դեպի հարեւան Արունաչալ-Փրադեշի նահանգի բանակային օդակայան, սակայն վերթիռից մոտավորապես կես ժամ անց ընդհատվել Էր օդանավի կապը դիսպետչերների հետ:
Հաջորդ օրերին կորած ինքնաթիռի որոնումներին ներգրավվել Էին ռազմական ավիացիան, արբանյակներ եւ ցամաքային որոնողական խմբեր: Գործողությունը դժվարացնում Էին անձրեւները եւ բարձր ծառերով ու խիտ մացառուտներով ծածկված լեռնային տեղանքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am