Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՊՆ-ն առկա ուսումնասիրությունները կտրամադրի Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովին

ՊՆ-ն առկա ուսումնասիրությունները կտրամադրի Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ 
քննիչ հանձնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Պաշտպանության նախարարությունը 2016 թվականի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ առկա ուսումնասիրությունները կտրամադրի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար ստեղծված Ազգային ժողովի  քննիչ հանձնաժողովին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ ՊՆ-ում Ապրիլյան պատերազմի հարցով ուսումնասիրություն կա, Տոնոյանն ասաց. «Առկա են ուսումնասիրություններ, և դրանք կտրամադրվեն հանձնաժողովին: Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէր: Հիմա այդ վերլուծությունը կտրամադրվի հանձնաժողովին»,-ասաց Տոնոյանը:

Հարցին, թե Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտությունը կա՞ր արդյոք` Տոնոյանը նշեց, որ եթե հանրային պահանջ կա, ուրեմն կա դրա անհրաժեշտությունը:

Տոնոյանի կարծիքով` եթե հանրությանը բավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ապա բոլոր այն հարցերը, որոնք հանրության մեջ առաջացել են նաև հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, կփարատվեն:

Նախարարը պատրաստակամություն հայտնեց սիրով համագործակցել այդ հանձնաժողովի հետ:

Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրման համար ստեղծված քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է հունիսի 4-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]