Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

ԱՊՀ-ի տեղեկատվական տարածքը պետք Է լինի բաց եւ նվազագույն սահմանափակումներով. Պուտին




ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն կարծիքին Է, որ ԱՊՀ-ի ընդհանուր տեղեկատվական տարածքը պետք Է լինի բաց եւ ունենա նվազագույն սահմանափակումներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Միր» հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում:
«Այն (ԱՊՀ-ի տեղեկատվական տարածքը) պետք Է լինի բաց,-ասել Է պետության ղեկավարը:-Այստեղ պետք Է լինեն նվազագույն քանակությամբ տարբեր սահմանափակումներ»: «Իսկ եթե դրանք կան Էլ, պետք Է կապված լինեն բացառապես բարոյականության ընդհանուր ճանաչում գտած ինչ-ինչ տարրերի եւ այլնի հետ»,-հավելել Է նա:
«Ընդհանուր առմամբ դա պետք Է լինի առավելագույնս բաց տեղեկատվական տարածք, որպեսզի տեղեկատվության բոլոր աղբյուրները լինեն պաշտպանված, հարգված եւ կարողանան արդյունավետ աշխատել,-ընդգծել Է Պուտինը:-Ընդ որում, որքան դրան ավելի քիչ քաղաքականացված լինեն, այնքան ավելի լավ»: Նրա խոսքով՝ տեղեկատվության տարածման ազատությունը պետք Է բխի ոչ թե նրանց շահերից, ովքեր այն տարածում են, այլ քաղաքացիների շահերից, որոնք օգտվում են այդ տեղեկատվությունից:
«Ես մեծապես հուսով եմ, որ նյութի մատուցումը կլինի հետաքրքիր, տաղանդավոր, բովանդակալից եւ մեր երկրների քաղաքացիները կկարողանան օգտվել դրանից, որպեսզի ավելի լավ հասկանան միմյանց, զգան՝ ինչ Է տեղի ունենում հարեւանների մոտ եւ օգտագործեն լավագույն պրակտիկաները, որոնք կիրառվում են մեր պետություններում, որպեսզի դրանք ներդնեն իրենց մոտ»,-ընդգծել Է ՌԴ նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ