Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Ինդոնեզիայում մոլեգնող ջրհեղեղը հարյուրավոր տներ Է ողողել տարել




ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Հարավարեւելյան Սուլավեսի նահանգում եւ երկրի կենտրոնական մասում մոլեգնող հեղեղումների ու սողանքների պատճառով ընդհանուր առմամբ 5 հազար 703 բնակիչներ հարկադրված են եղել լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Փուրվո Նուգրոհոյին:
Նա հայտնել Է, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Լալինդու, Վալասոլա եւ Լանդավե գետերը դուրս են եկել ափերից եւ հեղեղել բնակավայրերը, ինչը ստիպել Է տեղի բնակինչներին թողնել իրենց տները եւ պատսպարվել բարձունքներում:
Հեղեղման հետեւանքով ավերվել Է 202 տուն, չորս կամուրջ, ողողվել են գրեթե հազար հեկտար բրնձի դաշտեր եւ 420 հեկտար արհեստական ձկնալճակներ:
Ներկայում ջանքեր են գործադրում շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ