1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ջոնսոնի խոստացած հոկտեմբերի 31-ի Brexit-ն անիրագործելի Է. ֆիննախարար Համոնդ

Ջոնսոնի խոստացած հոկտեմբերի 31-ի Brexit-ն անիրագործելի Է. ֆիննախարար Համոնդ
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, որը խոստացել Է թորիների առաջնորդի եւ երկրի վարչապետի պաշտոնի համար պայքարի ֆավորիտ Բորիս Ջոնսոնը, անիրագործելի խնդիր Է: Այդ մասին, ինչպես հունիսի 12-ի երեկոյան հայտնել Է The Times թերթը, հայտարարել Է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդն ի պատասխան թագավորության արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավարի ծրագրային ճառի հիմնական թեզիսների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես կարծում եմ, որ շատ դժվար կլինի, իրապես ենթադրում եմ, որ անհնարին Է դա անել հոկտեմբերի 31-ին: Եվ ես չեմ կարծում, թե մեր ազգային շահերին կհամապատասխանի ամբողջ արագությամբ շարժումը դեպի անդունդի եզրը»,- նշել Է Թերեզա Մեյի կաբինետում կարեւորությամբ երկրորդ պաշտոնյան՝ պարզորոշ հասկանալ տալով իր վերաբերմունքը հապշտապ եւ չնախապատրաստված Brexit-ի գաղափարի նկատմամբ:
Բացի դրանից, Համոնդը հիշեցրել Է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկա գումարման Համայնքների պալատում պատգամավորների մեծամասնությունն առանց կողմերի «ապահարզանի» պայմանների շուրջը գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հակառակորդներ են:
Հունիսի 12-ին ծրագրային ճառով ունեցած ելույթի ժամանակ Ջոնսոնն ընդգծել Է, որ առանց գործարքի ԵՄ-ից դուրս գալն իր նախապատվելի տարբերակը չԷ, սակայն ընդգծել Է, որ իրադարձությունների նման զարգացմանն անհրաժեշտ Է նախապատրաստվել: Նրա խոսքով՝ Brexit-ի հերթական ձգձգումը հուսալքության եւ անելանելիության մթնոլորտ կստեղծի երկրում եւ թորիների համար պարտության կվերածվի ընդհանուր ընտրություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]