Գևորգ Կասպարովը հաջորդ տարի կավարտի կարիերան
10:37, 13 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Գևորգ Կասպարովը կարիերան կավարտի հաջորդ մրցաշրջանի վերջում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆուտբոլիստն հայտարարել է անձամբ: «2019-20 մրցաշրջանը կլինի վերջինը, որպես ֆուտբոլիստ։ Հույսով եմ, որ հաջող մրցաշրջան կլինի իմ ու թիմիս համար», - գրել է ֆուտբոլիստը:
Կասպարովը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում անցկացրել է 28 հանդիպում: Հանդես է եկել մի շարք ակումբներում` այդ թվում «Միկա», «Ալաշկերտ», «Գանձասար-Կապան»-ում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում