Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձին


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 12-13-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ Երևան քաղաքում, Կոտայքի մարզի Զորավան և Արմավիրի մարզի Դաշտ գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 սահնօձ, 1 գյուրզա, 3 շահմար տեսակի օձ ու տեղափոխել անվտանգ տարածք:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ