Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Երկու լցանավ Է գրոհի ենթարկվել Օմանի ծոցում. Press TV




ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկու լցանավ Է հունիսի 13-ին հարձակման ենթարկվել Օմանի ծոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Press TV հեռուստաալիքը:
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ լցանավերի գտնվելու վայրում լսվում են պայթյունների ձայներ: Պակիստանի եւ Օմանի ծովային նավահանգիստներն աղետի ազդանշան են ստացել գրոհի ենթարկված լցանավերի անձնակազմերից:
Զոհերի եւ տուժածների վերաբերյալ տեղեկատվություն առայժմ չի ստացվել: Որ երկրում են գրանցված նավերը, չի ճշտվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ