Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Հունիս

ԱՄՆ-ը հարվածային անօդաչուներ եւ հազար զինվոր կտեղաբաշխի Լեհաստանում




ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչուների սավառնակախումբ կտեղաբաշխի Լեհաստանի տարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:
Պաշտպանության ոլորտում համագործակցության համապատասխան հռչակագիրը նախօրյակին ստորագրել են երկու երկրների ղեկավարներ Դոնալդ Թրամփը եւ Անջեյ Դուդան: Փաստաթղթի համաձայն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման ծախսերը լիովին կվճարի Լեհաստանը:
Վաշինգտոնում ճշտել են, որ մտադիր են այդ անօդաչուներից ստացվող տեղեկատվությանը հաղորդակից դարձնել «երբ դա տեղին լինի՝ պաշտպանության ոլորտում մեր խնդիրների ապահովման համար»:
Հունիսի 12-ին Թրամփը հայտարարել Է, որ Լեհաստանն իր միջոցներով ռազմակայաններ եւ ենթակառուցվածք կստեղծի հազար ամերիկացի զինծառայողների տեղավորման համար: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում Է «գերազանց կարգի օբյեկտի»:
Ավելի վաղ Թրամփը խոստացել Է, որ ԱՄՆ-ը մեծ թվով F-35 կործանիչներ կվաճառի Լեհաստանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ