Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա օգոստոսին

«Գյումրու օր» տոնակատարությունը տեղի կունենա օգոստոսին

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈւՆԻՍԻԱՐՄԵՆՊՐԵՍԳյումրիում հանցագործության կանխարգելման նպատակով բնակելի շենքերի վրա կտեղադրվեն տեսախցիկներ: Առայժմ  խոսքը վերաբերում է 16  բնակելի շենքի, իսկ տեսախցիկների ձեռքբերման և տեղադրման համար գումար կհատկացվի համայնքի բյուջեից: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին ավագանու  քննարկման 23 հարցերից մեկը վերաբերում էր 16 համատիրություններին 26 միլիոն ՀՀ դրամ որպես սուբսիդիա հատկացնելուն: Նշված գումարից 17 միլիոն 650 հազար դրամը նախատեսվում է բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ  կատարելու  նպատակով, իսկ 8 միլիոն 350 հազարը` 220 տեսախցիկ գնելու համար: Տեսախցիկների տեղադրման վայրը որոշելու է Գյումրու համայնքապետարանը, դրանք տեղադրվելու են համատիրությունների ենթակայության շենքերումԹեև  ավագանու 23 անդամից 9 դեմ էին  այս նախագծի ընդունմանը՝  նշելով, որ  դա ոստիկանության խնդիրն է  և ՀՀ ոստիկանությունն իր միջոցներից պետք է գումար հատկացնի այդ նպատակով, այնուամենայնիվ՝ մեծամասնությամբ նախագիծը ընդունվեց:

 Ավագանու քննարկման մյուս հարցը  միաձայն ընդունվեց՝  բյուջեից 8 մլն դրամ կհատկացվի օգոստոսին նախատեսվող «Գյումրու օր» տոնակատարության համար:

Ավագանին նաև որոշեց գումար հատկացնել սոցիալապես անապահով ընտանիքների և համայնքապատկան մանկապարտեզներից դպրոց գնացող երեխաների համար: 1 մլն 217 հազար  500 դրամ հատկացվեց «Շիրակի պատմամշակութային ժառանգությունը, Հայագիտական արդի հիմնահարցեր» 10-րդ միջազգային գիտաժողովի միջոցառման կազմակերպման եւ անցկացման նպատակով։ 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]