Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

 Հուլիսին կայանալիք «Հուսո առագաստ-2019»  հեղինակային երգի 5-րդ միջազգային  փառատոնն սպասում է մասնակիցներին

 Հուլիսին կայանալիք «Հուսո առագաստ-2019»  հեղինակային երգի 5-րդ միջազգային 
 փառատոնն սպասում է մասնակիցներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորման  հետ 5-րդ տարին հայտարարում է  «Հուսո առագաստ» հեղինակային երգի միջազգային  փառատոնի անցկացման մասին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սիվիլ արտ»-ից և «Բարդերի ակումբ»-ից,  փառատոնն կընթանա նախընտրական և համերգային փուլերով։ Առաջինը ներառելու է հայտերի ընդունումը և նախնական լսումները (մինչև  հուլիսի 7-ը), որի  ընթացքում փառատոնի ժյուրիի կազմը կլսի նախապես հայտադիմումներ լրացրած մասնակիցներին։ Արդյունքում  կորոշվեն «Լավագույն տասնյակ-2019» անվանակարգին արժանի  մասնակիցները, որոնք իրենց ելույթներով կներկայանան հաջորդ՝ համերգային փուլին։ «Փառատոնի շրջանակում մասնակիցների կեցության հարցերը հոգում են փառատոնի կազմակերպիչները։

«Համերգային փուլը տեղի է ունենալու հուլիսի 19-21-ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից  «WishUp» լողափում։ Կազմակերպվելու է  հեղինակային երգի եռօրյա համերգաշար, որն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի և խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ և հեղինակ-կատարողների մի քանի սերունդների մասնակցությամբ գալա մեծ համերգով։

Փառատոնի եռօրյա համերգաշարերին հանդես են գալու անվանի հայ հեղինակ-կատարողներ, հեղինակային երգի (բարդ) ժանրում նորահայտ ստեղծագործողներ (հեղինակ-կատարողների նոր սերունդ), փառատոնի «Լավագույն տասնյակ» անվանակարգին արժանացած հեղինակ-կատարողներ, Հայաստան ժամանած արտերկրյա հյուրեր՝ հեղինակ-կատարողներ։

Փառատոնի մասին մանրամասն կարող եք տեղեկանալ BARDFEST Armenia ֆեսբուքյան էջից կամ զանգահարել 091 497 387 հեռախոսահամարին։

Փառատոնը կազմակերպվում է 2015 թվականից։ Հիմնական նպատակը սկսնակ հեղինակ-կատարողներին հայտնաբերելն ու նրանց ստեղծագործական գործունությունը խթանելն է, բեմ տրամադրելը, ինչպես նաև մշակութային միջավայր ստեղծելը և հեղինակային երգի (բարդ) ժանրի սիրահարների ու երգահանների միջև շփում ապահովելը»,- նշված է հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]