Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Երևան-Սևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հունիսի 12-ին, ժամը 13:02-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորաններում, ավտոմեքենան բախվել է պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ո.Ո., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին: 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը, ուղևորները՝ Ս.Խ.-ն (ծնված 1959 թ.) և Կ.Խ.-ն (ծնված 1989 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ: Կ.Խ.-ն մահացել է, իսկ Ս.Խ.-ն և Ո.Ո.-ն այնուհետև տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ