Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ Է տեղի ունեցել

Սուդանում պետական հեղաշրջման նոր փորձ Է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանում կասեցվել Է նոր ռազմական հեղաշրջման փորձը, ձերբակալված Է 68 դավադիր սպա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:
«Սուդանում կասեցվել Է Անցումային ռազմական խորհրդի դեմ հեղաշրջման փորձը: Հետաքննվում Է վաթսունութ սպա»,-նշել Է ալիքը:
Սուդանում զինվորական հեղաշրջում Է տեղի ունեցել ապրիլի 11-ին չորսամսյա ժողովրդական բողոքների ֆոնին: Նախագահ Օմար ալ Բաշիրը հեռացվել Է իշխանությունից, իսկ ավելի ուշ՝ բանտարկվել: Իշխանությունն իր ձեռքն Է վերցրել բանակի կողմից ձեւավորված անցումային ռազմական խորհուրդը, որը հայտարարել Է երկու տարվա ընթացքում երկրի ղեկավարությունը ընտրված իշխանություններին հանձնելու մտադրության մասին:
Սակայն ժողովրդական բողոքները, չնայած զինվորականների խոստումներին, չեն հանդարտվում: Բողոքավորները պահանջում են անհապաղ ձեւավորել քաղաքացիական կառավարման մարմին եւ նրան հանձնել իշխանական բոլոր լիազորությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]