Հունիսի 13-ին սպասվող իրադարձությունները
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:
Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին:
ՀՀ ԱԺ-ում կկայանա Պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգում Հայաստանի 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է:
ԵՊԼՀ-ում «Մեկ ուղի, մեկ գոտի» նախաձեռնության շրջանակում կանցկացվի միջազգային գիտաժողով: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
Լրագրողների հետ կհանդիպի Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա հանդես կգա հայտարարությամբ:
Անշարժ գույքի շուկայական գնահատման նոր համակարգի ներդրման հարցերը մասնագետների ուշադրության կենտրոնում են: Երևանում հրավիրված քննարկմանը տնտեսագետները, ոլորտի մասնագետները իրենց համապարփակ վերլուծությունը կներկայացնեն թեմայի վերաբերյալ:
Արդեն 10 տարի է Հայաստանում գործունեություն է ծավալում Կովկասի բնության հիմնադրամը: Հոբելյանական տարվա առթիվ այսօր կանցկացվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի նոր հրատարակված «Հայաստանի լեռները» գիրքը:
Գրող Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ հավաքվում են գրականագետները, նրա գրական ժառանգությունը գնահատողները: Նրանք ծաղիկներ կխոնարհեն Ակսել Բակունցի ապրած տան հարևանությամբ գտնվող հուշաքարին, կանդրադառնան նրա գրական ուղուն:
Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում