Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հուլիս

Հունիսի 13-ին սպասվող իրադարձությունները


ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 13-ին, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստին:

ՀՀ ԱԺ-ում կկայանա Պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Օրակարգում Հայաստանի 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունն է:

ԵՊԼՀ-ում «Մեկ ուղի, մեկ գոտի» նախաձեռնության շրջանակում կանցկացվի միջազգային գիտաժողով: Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Լրագրողների հետ կհանդիպի Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: Նա հանդես կգա հայտարարությամբ:

Անշարժ գույքի շուկայական գնահատման նոր համակարգի ներդրման հարցերը մասնագետների ուշադրության կենտրոնում են: Երևանում հրավիրված քննարկմանը տնտեսագետները, ոլորտի մասնագետները իրենց համապարփակ վերլուծությունը կներկայացնեն թեմայի վերաբերյալ:

Արդեն 10 տարի է Հայաստանում գործունեություն է ծավալում Կովկասի բնության հիմնադրամը: Հոբելյանական տարվա առթիվ այսօր կանցկացվի հանդիպում, որի ընթացքում կներկայացվի նոր հրատարակված «Հայաստանի լեռները» գիրքը:

Գրող Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակի առթիվ հավաքվում են գրականագետները, նրա գրական ժառանգությունը գնահատողները: Նրանք ծաղիկներ կխոնարհեն Ակսել Բակունցի ապրած տան հարևանությամբ գտնվող  հուշաքարին, կանդրադառնան նրա գրական ուղուն:    

 Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ