Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Զելենսկին հանդիպում կանցկացնի Մերկելի եւ Շտայնմայերի հետ

Զելենսկին հանդիպում կանցկացնի Մերկելի եւ Շտայնմայերի հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Ուկրաինայի նրա պաշտոնակից Վլադիմիր Զելենսկին հունիսի 18-ին բանակցություններ կանցկացնեն Բեռլինում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է առաջիկա օրերի միջոցառումների ցուցակում, որը հունիսի 12-ին տարածել Է Գերմանիայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Բելվյու պալատ (նախագահի նստավայրը): Բանակցություններ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,-ասված Է միջոցառումների պլանում: Թեմաները, որոնք կողմերը պլանավորում են արծարծել երկխոսության ընթացքում, չեն նշվում:
Ծրագրված են նաեւ Զելենսկու բանակցությունները Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելի հետ:
Մայիսի 30-ին Կիեւում Զելենսկին ընդունել Է ԳԴՀ-ի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Հայկո Մաասին եւ Ժան-Իվ լե Դրիանին:
Բրյուսել արտասահմանյան իր առաջին պաշտոնական այցի շրջանակում, որը կայացել Է հունիսի 4-ին եւ 5-ին, Զելենսկին հանդիպում Է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]