Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

ՃՏՊ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հունիսի 12-ին, ժամը 14:27-ին տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան-Իջևան հատվածի 15-րդ կմ-ին «Ford Transit» մակնիշի (վարորդ՝ Է.Դ., ծնված 1995 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Է.Դ.-ն և ուղևորը՝ Ա.Վ.-ն (ծնված 1995 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Է.Դ.-ն տեղափոխվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Վ.-ն հրաժարվել է բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ