Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում գրանցվել է հրդեհի 531 դեպք


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային ժամանակահատվածին բնորոշ խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի մամուլի ասուլիսը տեղի ունեցավ հունիսի 12-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով բուսածածկ տարածքներում հրդեհներին բանախոսը նշեց, որ հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել  է հրդեհի 531  դեպք,  որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 82-ով կամ 6,5 անգամ, որի պատճառով նախարարի հրամանով ԱԻՆ փրկարար ուժերն անցել են խստացված ռեժիմով ծառայությւան:

Հ. Խանգելդյանը նշում է, որ  հրդեհների գերակշիռ մասի պատճառը  մարդկային գործոնն է: «Եթե հիմք վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել է բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում,  հասկանալի է, որ  պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին շատ զգոն լինել հատկապես բնության գրկում, չնպաստել արհեստական, անթույլատրելի գործողություններով հրդեհային վիճակի վատթարացմանը;

«Մեր քաղաքացիներն  ահազանգում են «911» ծառայություն ոչ միայն դեպքերի, պատահարների դեպքում, նաև ցանկացած կենցաղային  հարցի շուրջ։ Մեր ծառայությունը հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ը ընկած ժամանակահատվածում 8783 դեպք, որից՝ 3852 արտակարգ բնույթի, իսկ 2869 եղել կենցաղային բնույթի: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ցանկացած ավելորդ կրակի գոյացում, ծխախոտի, տարայի նետում կարող է հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց Հ. Խանգելդյանը։

Անդրադառնալով օձերի հայտաբերման  և խայթման դեպքերին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է օձի խայթոցի 32 դեպք, մեկ մարդ մահացել է:

Ըստ Հ. Խանգելդյանի, օձերը խայթում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում բնակվում է օձերի 21 տեսակ, որից միայն 4-ն է  թունավոր (իժի 3 տեսակ եւ գյուրզայի 1 տեսակ):

Լրագրողի այն հարցին թե  ի՞նչ անել, եթե օձն, այնուամենայնիվ, խայթել է, բանախոսը նշեց, որ անհրաժեշտ է սահմանափակել շարժունությունը,  կապել արյան հոսքի սահմանափակման համար եւ բուժօգնության դիմել, քանի որ թունավոր օձի խայթոցի դեպքում հակաթույն է անհրաժեշտ:

Մասնագետը  տեղեկացրեց, որ առավել վտանգավոր է ապրիլից հունիս ժամանակահատվածը, այսինքն՝ օձերի զուգավորման և բազմացման ժամանակը: Այս ամիսներին նրանք չափազանց ագրեսիվ են, իսկ թույնը մեծ խտություն ունի: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծանում է լեռնային տեղանք այցելելիս, գյուղատնտեսական ցանքատարածքներում և հանդերում: Իսկ, եթե օձը տուն է մտել, ապա կտրականապես արգելվում է նրա նահանջի ճանապարհները փակել եւ նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել այդ տարածքից եւ 911 հեռախոսահամարով անմիջապես փրկարարների կանչել:

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ  հինգ ամսվա ընթացքում գրանցվել է ջրախեղդմա 5 դեպք:

Նա քաղաքացիներին  խորհուրդ տվեց ցուցաբերել առավել զգոնություն և զգուշավորություն:

 

 

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ