Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանը եւ Ադրբեջանը պաշտպանության բնագավառում համագործակցելու պլան են ստորագրել

Վրաստանը եւ Ադրբեջանը պաշտպանության բնագավառում համագործակցելու պլան են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ադրբեջանական Գաբալայում երկկողմ բանակցություններ Է վարել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ եւ ստորագրել 2019 թվականին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության պլանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանը Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները ռազմական ոլորտում եւ հույս հայտնել, որ համագործակցությունն Էլ ավելի կխորանա ապագայում: «…» Լեւան Իզորիան եւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ստորագրել են 2019 թվականին Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Իզորիան Գաբալա Է ժամանել՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Նաեւ պլանավորված Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Թբիլիսիի, Բաքվի եւ Անկարայի միջեւ եռակողմ բանակցությունները վարվում են 2012 թվականից: Ներկայիս հանդիպումը թվով յոթերորդն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]