Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Huawei-ը չեղարկել Է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով

Huawei-ը չեղարկել Է նոր նոութբուքի թողարկումը պատժամիջոցների պատճառով
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Huawei ընկերությունը Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը հետաձգել Է անորոշ ժամկետով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Information-ը:
Նոր մոդելը Շանհայի CES Asia 2019 ցուցահանդեսում հանրությանը պետք Է ներկայացվեր արդեն այս շաբաթ: Ինչպես լրագրողներին պարզաբանել են ընկերության ներկայացուցիչները, այդ որոշումն ընդունվել Է վերջերս սահմանված ամերիկյան պատժամիջոցների պատճառով:
Ավելի վաղ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը Huawei-ին մտցրել Էր սեւ ցուցակ, որն ընկերության առջեւ փակում Է ամերիկյան արտադրողների բաղադրատարրեր եւ տեխնոլոգիաներ գնելու ճանապարհը: Չինական կորպորացիայի հետ համագործակցությունը դադարեցնում են Google-ը, Intel-ը, Broadcom-ը եւ մյուս IT-հսկաները:
Matebook շարքում հենց օգտագործվում Էին Intel-ի պրոցեսորները եւ Windows օպերացիոն համակարգը: Այսպիսով, նոութբուքը դարձել Է Huawei-ի առաջին արտադրանքը, որը չի կարողանա շուկա դուրս գալ պատժամիջոցների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ