Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հուլիս

Հայ շախմատիստներից շատերը հաղթանակով են մեկնարկել Կարեն Ասրյանի հուշամրցաշարում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է գրոսմայստեր, համաշխարհային Օլիմպիադայի հաղթող Կարեն Ասրյանի հուշամրցաշարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի անդրանիկ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Հայկ Մարտիրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Շանթ Սարգսյանը, Արման Միքայելյանը և այլոք:

Հայաստանի շախմատի ֆեդերացիան 2019 թ. հունիսի 10-20-ը Երևանում կազմակերպում է Օլիմպիական չեմպիոն Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված 10-րդ  միջազգային բաց մրցաշարը: 

Կարեն Ասրյանի անունը կրող միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 9 երկրների՝  Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի,  Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Էստոնիայի, Ղազախստանի 84 շախմատիստներ:

Այս տարի որակական առումով մրցաշարը չափազանց ուժեղ կազմ ունի: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր, ինչի շնորհիվ մրցաշարի պատանի մասնակիցները հնարավորություն են ստացել  լրացնելու գրոսմայստերի նորմա:

Կարեն Ասրյանը նորանկախ Հայաստանի ուժեղագույն շախմատիստներից մեկն էր: Նա ոսկյա տառերով է գրել իր անունը հայկական և համաշխարհային շախմատի պատմության մեջ: Շախմատային կարիերայի ընթացքում նվաճած տիտղոսների ոչ լրիվ ցանկը՝ Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի կազմում Եվրոպայի և համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ