Երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Ախալցխայի մերձակայքում
15:22, 12 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 3,5 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Վրաստանի Սամցխե Ջավախքի տարածաշրջանի Ախալցխա քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա՝ Ացկուրի գյուղի մերձակայքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանրապետության Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 12:44-ին:
Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր 13 կիլոմետր խորության վրա: Կրկնական ցնցումներ են գրանցվել մեկ րոպե անց: Այս անգամ մագնիտուդը կազմել Է 3,3:
Ավերածությունների ու տուժածների վերաբերյալ հաղորդումներ չեն ստացվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում