Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս

Ազատ ոճային ըմբիշների մարզիչը գոհ է թիմից, բայց ավելին էր ակնկալում


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը գոհ է մարզիկների գրանցած արդյունքներից Եվրոպայի առաջնությունում:

«Սպասելիքները շատ էին, բայց, ընդհանուր առմամբ, հավաքականը լավ մասնակցություն ունեցավ Եվրոպայի երիտասարդների այս առաջնությանը: Մեզ համար բոլոր գոտեմարտերն էլ լարված են լինում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մասնագետը:

Վարդանյանի խոսքով` թիմային պայքարում ընտրանին գրավեց 4-րդ հորիզոնականը: «Օգոստոսին կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու համար գերակայությունը կտրվի Եվրոպայում առաջնությունում լավ արդյունք գրանցած մարզիկներին»,-շեշտեց նա:

Հավաքական թիմը մեկ շաբաթ հանգստից հետո ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում, հետո Երևանում, իսկ օգոստոսի 12-18-ն Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ