Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդել է հետաձգել դատական նիստը արձակուրդում գտնվելու հանգամանքով, դատարանը մերժել է

 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդել է հետաձգել դատական նիստը 
արձակուրդում գտնվելու հանգամանքով, դատարանը մերժել է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը Վերաքննիչ դատարանում միջնորդեց հետաձգել դատական նիստը արձակուրդում գտնվելու հանգամանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատավոր Արմեն Դանիելյանը ընթերցեց Քոչարյանի պաշտպան Խուդոյանի դիմումը, որտեղ Խուդոյանը տեղեկացրել էր, որ հունիսի 12-16-ը  գտնվելու է կարճատև արձակուրդում և բացակայելու է ՀՀ-ից:

«Ներկայացնում եմ արձակուրդում գտնվելու փաստը հավաստող ապացույցը, ինչպես նաև դեռևս մայիսի 24-ին ամրագրված էլեկտրոնային ավիատոմսի պատճենը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված բողոքներում ուղղակի անդրադարձ է կատարվել անձամբ իմ կողմից ներկայացված միջնորդությանը՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին, կարևոր եմ համարում իմ մասնակցությունը նշված բողոքների քննությանը: Դատարանին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ բացակայությանս պատճառներին, որոնք առաջացել են մինչև Վերաքննիչ բողոքների առկայության մասին ծանուցվելը:  

Հաշվի առնելով նաև այն, որ դատարանը վերաքննիչ բողոքների քննության համար պաշտպանված չէ դատավարական ժամկետներով, միջնորդում եմ բողոքների քննությունը հետաձգել ողջամիտ ժամկետով՝ հնարավորություն տալով ինձ մասնակցել քննությանը»,- նշված է դիմումի մեջ:

Մեղադրող կողմը առարկեց դատաքննությունը հետաձգելու միջնորդության դեմ այն հանգամանքով, որ Խուդոյանը մեղադրյալի միակ պաշտպանը չէ և նրա չներկայանալը չի կարող խոչընդոտ հանդիսանալ դատաքննության համար:

Դատարանը տեղում որոշում կայացրեց Խուդոյանի միջնորդությունը մերժել նկատի ունենալով հետևյալը, որ դատական նիստին ներկա են նաև Քոչարյանի մյուս բոլոր պաշտպանները և նշված հանգամանքը արգելք չի դատական նիստը շարունակելու առումով:

ՀՀ վերաքննիչ դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ ընթանում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների քրեական գործի վարույթը կասեցնելու եւ այն Սահմանադրական դատարան ուղարկելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին դատարանի որոշումների դեմ ՀՀ դատախազության բողոքների քննությունը:

Դատարանի դահլիճում ներկա է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ինչպես նաև  ամբաստանյալ՝ Ռոբերտ Քոչարյանը:

Դատաքննությանը զուգահեռ Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց հավաքվել են Քոչարյանի աջակիցները և նրա ազատությանը դեմ հանդես եկող անձինք:

Դեմ և կողմ արտահայտվող ցուցարարները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում, քաշքշում միմյանց:

Ոստիկանության ծառայողները փորձում են վերահսկել իրավիճակը և պահպանել կարգուկանոնը:

Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:

Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]