Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից
13:14, 12 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նունե Խաչատրյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում