1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իտալական հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում

Իտալական հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ :  Իտալական հայտնի շինարարական ընկերությունը պատրաստ է  վերականգնման ծրագիր իրականացնել Գյումրիում:  Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց իտալական RIZZANI DE ECCHER շինարարական կազմակերպության բիզնես զարգացման պատասխանատու Անդրիա Ռոմանին՝  հունիս  11-ին հայ-իտալական բիզնես համաժողովի շրջանակներում Գյումրի կատարած այցի ավարտին: «Որպես վերականգնողական ընկերություն, մենք շատ հետաքրքրված ենք  քաղաքի վերականգնման աշխատանքներում ներգրավվելու, դերակատարը և մասնակիցը լինելու Գյումրու նոր կյանքի մեկնարկի: Մենք հասկանում ենք այս  գործընթացի կարևորությունը երկրի համար և պատրաստ ենք մյուս իտալական ընկերությունների հետ, անշուշտ, ՀՀ նախագահի աջակցությամբ,  նախ մշակել նախագիծ հետո զարգացնել ու իրականացնել այն: Հուսանք, դա  շուտ կլինի, և մենք կկարողանաք մեր նորարարությունների, ռեսուրսների օգնությամբ և մնացած ամեն ինչով նպաստել Գյումրու  վերականգնմանը»,-նշեց պատասխանատուն՝ տեղեկացնելով, որ RIZZANI DE ECCHER-ն իր գործունեությունը սկսել  է Իտալիայի հյուսիս-արևելքում երկրաշարժից հետո  և մասնագիտացված է  երկրաշարժից հետո տարածքների վերականգնմամբ:

Ընկերության բիզնես զարգացման պատասխանատուն նաև նշեց, որ ավելի  ստույգ քայլերի մասին հնարավոր է  խոսել ընկերության աշխատանքային խմբի՝ Գյումրի այցից հետո:

Ընկերությունն  առաջատար տեղ է զբաղեցնում միջազգային շինարարական շուկայում, կատարելով տարաբնույթ  ինժեներական, նախագծման և  շինարարական աշխատանքներ: Հիմնվելով 1831  թվականին, ընկերությունն  առաջնորդվում է  լավագույն իտալական ավանդույթներով: Ունի մոտ 4 հազար աշխատակից, 1 միլիարդ  եվրո  համախմբված շրջանառություն: Գործողությունների մեծ մասը ներառում է  ենթակառուցվածքային ծրագրեր:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]