Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը Մինսկում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի

ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը Մինսկում մասնակցել է միջազգային խորհրդաժողովի

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում մայիսի 30-31-ը  տեղի է ունեցել Բելառուսի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 25-րդ տարեդարձին նվիրված «Ժամանակակից սահմանադրական զարգացում. սահմանադրական վերահսկողության դերը իրավունքի սահմանադրականացման գործում» թեմայով միջազգային խորհրդաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ սահմանադրական դատարանից, խորհրդաժողովին մասնակցում են շուրջ երկու տասնյակ սահմանադրական դատարանների ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ Հերդիս Թհորգեիրսդոտիրը:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցել է  դատավոր Աշոտ Խաչատրյանը, ով հանդես է եկել «Սահմանադրական քաղաքականություն և սահմանադրական արդարադատություն. հարաբերակցության հարցերը «իրավունքի քաղաքականացման» ներգործության պայմաններում» թեմատիկ զեկույցով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]