Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հնդկաստանում նախազգուշացրել են «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու մասին

Հնդկաստանում նախազգուշացրել են «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու մասին
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Հուջարաթի նահանգի գլխավոր նախարար Վիջայ Ռուպանին «Վայյու» հզոր ցիկլոնի մոտենալու կապակցությամբ զբոսաշրջիկներին հանձնարարել Է հրաժարվել երկրի արեւմուտքի մի քանի շրջաններ այցելելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Business Standard տեղական թերթը:
«Ես խնդրում եմ զբոսաշրջիկներին, որոնք այցելել են Հուջարաթ եւ ուղեւորվում են Դվարկու, Սոմնաթ, Սասան եւ Կաչ, հունիսի 12-ի ցերեկը տեղափոխվել ավելի անվտանգ շրջաններ, որպեսզի չտուժեն ցիկլոնից»,-հայտարարել Է նախարարը՝ ելույթ ունենալով մոտեցող ցիկլոնին նվիրված մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ ցիկլոնի հայտնվելուց առաջ իշխանությունները մտադիր են տարհանել ափամերձ շրջանների շուրջ 300 հազար բնակիչների: Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտն, իր հերթին, տեղեկացնում Է, որ «Վայյու»-ն ձեւավորվել Է Արաբական ծովում եւ սրընթաց շարժվում Է երկրի արեւմտյան ափ: Քամու արագությունը հասնում Է ժամում 135 կիլոմետրի: Ցիկլոնն իր հետ կբերի առատ անձրեւներ, ինչի կապակցությամբ ռազմածովային ուժերը, ինչպես նաեւ Հուջարաթի ու հարեւան նահանգների արտակարգ ծառայությունները բերվել են բարձր պատրաստության վիճակի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]