1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահի հետ

Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել  Լիտվայի գիտությունների 
ակադեմիայի նախագահի հետ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հունիսի 11-ին հանդիպեց Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահ Յուրաս Բանիսին (Jūras Banys):
 
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվեց գիտության ոլորտում հայ-լիտվական համագործակցության սերտացմանը, փոխադարձ այցելությունների կազմակերպմանը, մասնագիտական վերապատրաստման և գիտնականների, հետազոտողների փոխանակման ծրագրերին առնչվող հարցերի լայն շրջանակ։
 
Դեսպան Մկրտչյանը նշեց, որ գոյություն ունեցող իրավապայմանագրային հիմքը լավ հնարավորություններ է ընձեռում ոլորտային համագործակցություն հաստատելու համար՝ միաժամանակ կարևորելով Լիտվայում հայագիտության ավանդույթների պահպանման և հետագա զարգացման անհրաժեշտությունը։
 
Լիտվայի գիտությունների ակադեմիայի նախագահն իր հերթին նշեց, որ երկու երկրների գիտությունների ակադեմիաների միջև ավանդաբար առկա է կառուցողական երկխոսություն և համագործակցության մեծ ներուժ, որն օգտագործելով հնարավոր կլինի կյանքի կոչել բազմաթիվ հաջողված նախագծեր։
 
Դեսպան Մկրտչյանը ներկայացրեց նաև ընթացիկ տարում ՀՀ դեսպանության կողմից իրականացվելիք միջոցառումները, անդրադարձ կատարվեց համատեղ ծրագրերի հնարավորությանը: Ողջունելով դեսպանի առաջարկները՝ Յուրաս Բանիսն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու և համահեղինակելու ՀՀ դեսպանության նախաձեռնությունները:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]