Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գերկարևոր հաղթանակ. Հենրիխ Մխիթարյան

Գերկարևոր հաղթանակ. Հենրիխ Մխիթարյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հունաստանի դեմ խաղում տոնած հաղթանակին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ կիսապաշտպան սոցցաների իր էջերում գրել է. «Գերկարևոր հաղթանակ»:

Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը:

Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը բարձրացավ 3-րդ հորիզոնական:4-րդ տուրից հետո Իտալիայի հավաքականը բացարձակ առաջատարն է՝ 12 միավորով: Երկրորդը՝ 9 միավորով, Ֆինլանդիան է, իսկ Հայաստանը 6 միավորով 3-րդն է: Հունաստանը և Բոսնիա և Հերցեգովինան ունեն 4-ական միավոր: Եվ վերջին տեղում Լիխտենշտեյն է 0 միավորով:

J խմբի 5-րդ տուրի խաղերը կկայանան արդեն սեպտեմբերին: Հայաստանի ընտրանիին Երևանում կընդունի Իտալիային, Ֆինլանդիան Աթենքում կխաղա Հունաստանի, իսկ Բոսնիան և Հերցեգովինան կհյուրընկալի Լիխտենշտեյնին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]