Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Հունիս

Հայաստանի ֆուտբոլի Մ18 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Տաջիկստանին


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Մ-18 հավաքականն անցկացրեց Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարի 9-12 տեղերի համար հանդիպումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ընտրանու մրցակիցն էր Տաջիկստանի հավաքականը: Հայաստանի Մ-18 հավաքականը հաղթեց 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Նարեկ Ալավերդյանը, Նարեկ Գրիգորյանը և Արամ Քոլոզյանը:

Ընտրանին խաղադաշտ էր մտել հետևյալ կազմով` 1. Հարություն Մելքոնյան, 2. Էրիկ Փիլոյան, 4. Արման Ղազարյան (ա), 5. Ստյոպա Մկրտչյան, 6. Պետրոս Մանուկյան, 8. Մամիկոն Դերմենջյան, 11. Նարեկ Գրիգորյան (7. Սերգեյ Մկրտչյան, 80), 19. Նարեկ Ալավերդյան (3. Արսեն Գալստյան, 73), 21. Պատվական Ավետիսյան, 9. Արամ Քոլոզյան (22. Գևորգ Տարախչյան, 58), 17. Գրենիկ Պետրոսյան (15. Կարեն Մուրադյան, 80):




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ