Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները. Մեյ

Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները. Մեյ


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանան մինչեւ 2050 թվականը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները՝ իրականացնելով աշխարհում բնապահպանության պաշպանության ամենախիստ օրենքներից մեկը: Հունիսի 11-ին այս մասին տեղեկացրել Է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի դիվանատունը, որը հունիսի 12-ին մտադիր Է համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ազգային խորհրդարան, հաղորդում Է «Արմենպրես»-ը:
«Մինչեւ 2050 թվականը զրոյական արտանետումների հասնելը հավակնոտ նպատակ Է, բայց կենսականորեն կարեւոր Է, որ մենք իրականացնենք այն, եւ այդ կերպ երաշխավորենք, որ մենք կպահպանենք մեր մոլորակն ապագա սերունդների համար»,- մեջբերված Է Մեյի խոսքը պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտել Է Financial Times թերթը, զրոյական արտանետումները գործնականում նշանակում են, որ արտազատվող ջերմոցային գազերն ազդազերծելու համար կտնկվեն նոր ծառեր կամ կկիրառվեն տեխնոլոգիաներ ածխածնի երկօքսիդի հավաքման եւ պահման համար:
Լոնդոնը մատնանշում Է, որ Մեծ Բրիտանիան այդ կերպ կդառնա առաջին երկիրը G7-ից, որը զրոյի կհասցնի ջերմոցային գազերի արտանետումները: Հրատարակությունը հիշեցնում Է, որ անցյալ տարի Մեծ Բրիտանիայի կողմից արտադրված ամբողջ Էներգիայի կեսը բաժին Է ընկել ածխածնասակավ աղբյուրներին, իսկ այս տարվա մայիսին երկիրը XXI դարում առաջին անգամ մեկ շաբաթ ապրել Է առանց ածխի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]