Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է Վլադիմիր 
Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. 

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում նշանավորվում է շոշափելի հաջողություններով, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության էլ ավելի ամրապնդմամբ:

Մեր երկրների միջև օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ իշահ մեր ժողովուրդների: Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաև մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցությանզարգացմանը` ինչպես երկկողմ մակարդակում,այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»:

 

Դմիտրի Մեդվեդևին հղված ուղերձում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս նշանակալի օրը լիովին կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու միջազգային հարթակներում նրա դերի ամրապնդմանն ուղղված խորքային բարեփոխումների հետ:

Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպություններիշրջանակներում փոխգործակցության ընթացքում:Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանիմիջև ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից:

Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]