Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեքսիկայում լրագրողուհու են սպանել. Milenio

Մեքսիկայում լրագրողուհու են սպանել. Milenio


ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի հարավ արեւելքի Տաբասկոյի նահանգի Ուիմանիգիլիո շրջանում հունիսի 11-ի երեկոյան (Երեւանի ժամանակով հունիսի 12-ի առավոտյան) լրագրողուհի Նորմա Սարաբիան անհայտ հանցագործների կողմից սպանվել Է իր տան մոտ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Milenio թերթը:
Նախնական տվյալներով՝ հարձակմանը մասնակցել Է զինված երկու տղամարդ, որոնց առայժմ չի հաջողվել բռնել: Իշխանությունները ձեռնամուխ են եղել սպանության հետաքննությանը: Հանցագործների հնարավոր շարժառիթների վերաբերյալ տեղեկություններ չեն հրապարակվել: Սարաբիան վերջին մի քանի տարիներին աշխատում Էր Tabasco Hoy տարածաշրջանային թերթում:
Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի տվյալներով՝ 2000 թվականից Մեքսիկայում սպանվել են ԶԼՄ-ների 145-ից ավելի աշխատակիցներ: «Թղթակիցներ առանց սահմանների» կազմակերպության հաշվարկների համաձայն՝ 2018 թվականին լատինամերիկյան այդ երկրում բռնության զոհ են դարձել ինը լրագրողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]