Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեր մրցակիցները. Իտալիան և Ֆինլանդիան հաղթեցին

Մեր մրցակիցները. Իտալիան և Ֆինլանդիան հաղթեցին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի J խմբի (որտեղ նաև Հայաստանի հավաքականն է) 4-րդ տուրում հաղթանակ տոնեցին նաև Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայի ազգային թիմը Թուրինում՝ «Յուվենտուս» մարզադաշտում, հյուրընկալելով Բոսնիա և Հերցեգովինային հաղթեց 2:1 հաշվով: Ֆինլանդիան արտագնա խաղում 2 անպատասխան գնդակ ուղարկեց Լիխտենշտեյնի դարպասը: Հայաստանը Աթենքում 2:3 հաշվով հաղթեց Հունաստանին: 

J խմբի 5-րդ տուրի խաղերը կկայանան արդեն սեպտեմբերին: Հայաստանի ընտրանիին Երևանում կընդունի Իտալիային, Ֆինլանդիան Աթենքում կխաղա Հունաստանի, իսկ Բոսնիան և Հերցեգովինան կհյուրընկալի Լիխտենշտեյնին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]