Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկիները. առաջատարներն են՝ Մեսին, Ռոնալդուն և Նեյմարը

Հայտնի են աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկիները. առաջատարներն են՝ 
Մեսին, Ռոնալդուն և Նեյմարը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցուցակը, որը գլխավորում է կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, 2018 թվականի հունիսից մինչև 2019 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում 31-ամյա ֆուտբոլիստի եկամուտները կազմել են 127 միլիոն դոլլար։ 

Երկրորդ տեղում է Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (109 միլիոն դոլլար)։ Եռյակը եզրափակում է բրազիլացի Նեյմարը։ ՊՍԺ-ի հարձակվողի տարեկան եկամուտը կազմում է 105 միլիոն դոլլար։ 

 

1․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա», ֆուտբոլ) - 127 միլիոն դոլլար

2․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս», ֆուտբոլ) - 109 միլիոն

3․ Նեյմար («Պարի Սեն Ժերմեն», ֆուտբոլ) - 105 միլիոն

4․ Սաուլ Ալվարես (բռնցքամարտ) - 94 միլիոն

5․ Ռոջեր Ֆեդերեր (թենիս) - 93,4 միլիոն

6․ Ռասսել Ուիլսոն («Սիեթլ», ամերիկյան ֆուտբոլ) - 89,5 միլիոն

7․ Աարոն Ռոջերս («Գրին-Բեյ», ամերիկյան ֆուտբոլ) - 89,3 միլիոն

8․ Լեբրոն Ջեյմս («Լեյքերս», բասկետբոլ) - 89 միլիոն

9․ Ստեֆեն Կարրի («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ) - 79,8 միլիոն

10․ Կևին Դյուրանտ («Գոլդեն Սթեյթ», բասկետբոլ) - 65,4 միլիոն

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]