Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Շանսի֊Նաիրիտ» ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքի նվազեցման և արդյունավետության բարձրացման կարևոր որոշումներ են կայացվել

«Շանսի֊Նաիրիտ» ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքի նվազեցման և 
արդյունավետության բարձրացման կարևոր որոշումներ են կայացվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում հունիսի 4-ին տեղի ունեցած «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստում որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարևանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը, ընդգրկել ձեռնարկության կազմում. այն ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնում է, որ նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել արդյունավետությունը։ «Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։ Մարումները սկսելու են իրականացվել 3 տարի հետո և իրականացվելու են երեք տարվա ընթացքում։ Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ջերմաէլեկտրակայանի գնի գնահատմանը և աուդիտի իրականացմանը կմասնակցի նաև հայկական կողմը ներկայացնող մասնագետ, որն այդ ընթացքում կլինի Չինաստանում և տեղում կհետևի գործընթացին։ Մասնագետի գործուղման, աշխատանքի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու է չինական կողմը»,-հայտնում է Սիսեռյանը:

Նա տեղեկացնում է, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք այլ օրակարգային հարցեր և կայացվել կարևոր որոշումներ։ Մասնավորապես, հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը։ Ընկերության կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը: Չինական կողմը ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Երկարաձգման ժամկետի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ: Պայմանագիրը երկարաձգելու որոշումը կկայացվի աշնանը կայանալիք տարեկան խորհրդի նիստի ընթացքում։ Հաստատվել է նոր հաստիքացուցակը, ըստ որի՝ հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ և գլխավոր հաշվապահի տեղակալ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am