Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Էդուարդ Աղաջանյանը Օտտավայում մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության բարձր մակարդակի համաժողովին


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտտավայում կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) բարձր մակարդակի համաժողովը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաաժողովի կարևոր ձեռքբերումներից էր Իրական սեփականատերերի բացահայտման (ԻՍԲ) գործընթացի Առաջատար երկրների խմբի ստեղծումը: Խումբը միավորում է ԻՍԲ առաջատար երկրներին՝ ստեղծելու միասնական ձևաչափեր, մեթոդներ, խնդիրների հաղթահարման համալիր լուծումներ և այլն: ԻՍԲ շարքում առաջամարտիկներից են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան: ԲԿԳ-Հայաստան գործողությունների ծրագրում ՀՀ կառավարությունը ստանձնել է հանձնառություն ներդնելու Իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստր, որի լիարժեք գործարկումը կնպաստի ստվերում գործունեություն ծավալող անձանց բացահայտմանը, ակտիվների վերադարձին, միջազգային կոռուպցիոն և փողերի լվացման հանցավոր գործընթացների դեմ պայքարին:  

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ-Հայաստան գործընթացի համակարգող Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ կառավարությունը  հաստատակամ է բարձրացնելու թախանցիկությունը պետական կառավարման համակարգում, կառավարության գործունեությունն ավելի հաշվետու դարձնելու և լիարժեք իրականացնելու կոռուպցիայի դեմ պայքարը: Համաժողովում գտնվելու ընթացքում Էդուարդ Աղաջանյանը «ԲԿԳ գործընթացը Արևելյան գործընկերության շրջանակներում  և Արևմտյան Բալկաններում» և «Բաց արդարադատություն» կլոր սեղան քննարկումներին մասնակցել է որպես խոսնակ:

ԲԿԳ համաժողովի շրջանակներում Էդուարդ Աղաջանյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, Ասիական զարգացման բանկի  Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչ Բարտլետ Էդեսի, Միացյալ Թագավորության (ՄԹ)  FMA ընկերության հիմնադիր, ՄԹ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆրենսիս Մադի  և  ՄԹ թվային բարեփոխումների պետական գործակալության ներկայացուցիչների, ՄԹ խորհրդարանի անդամ, Հակակոռուպցիոն  ծրագրի համակարգող Ջոն Փենրոսի, ԲԿԳ ղեկավարի տեղակալ Ջո Փավլի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասույի և ԲԿԳ կառավարող խորհրդի քաղհասարակության համանախագահ, Թափանցիկություն և կառավարում ծրագրի տնօրեն Ռոբին Հոդսի և այլ շահագրգիռ կողմերի հետ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]npress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ