1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Զելենսկին պաշտոնանկ Է արել Ուկրաինայի մարզերի 15 ղեկավարների

Զելենսկին պաշտոնանկ Է արել Ուկրաինայի մարզերի 15 ղեկավարների

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ Է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 11-ին Կիեւում կայացած բրիֆինգում հայտարարել Է նախագահի վարչակազմի փոխղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան:
«Աշխատանքից ազատվել են Չեռնիգովի, Խմելնիցկու, Խերսոնի, Տեռնոպոլի, Սումի, Պոլտավայի, Օդեսայի, Նիկոլաեւի, Լվովի, Կիրովոգրադի, Կիեւի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Անդրկարպատների, ինչպես նաեւ Վոլինի մարզային պետական վարչակազմերի ղեկավարները»,-ասել Է նա, նշելով, որ Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարը պաշտոնակատարի կարգավիճակում Էր:
Ռյաբոշապկան նաեւ հայտնել Է, որ Զելենսկին Վլադիսլավ Բուխարեւին նշանակել Է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]