Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան 
Պյոտր Սվիտալսկիին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն  ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ կողմին Հայաստանին աջակցելու և Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ Կառավարության հետ արդյունավետ համագործակցություն ձևավորելու համար:

Հանդիպմանը զրուկացիները մտքեր են փոխանակել ոլորտային ռազմավարությունների և ընդհանուր Հայաստանի զարգացման ռազմավարության մշակման գործընթացում ԵՄ հետ համագործակցության շուրջ: Փոխվարչապետը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի կարճ ժամկետում մշակել որակյալ և իրական ռազմավարական փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանա մարտահրավերները բացահայտելու և Հայաստանի զարգացման տեսալականը ներկայացնելու համար:

Երկուստեք կարևորվել է բաց ու կառուցողական մթնոլորտում ներդաշնակ և համակարգված ռազմավարական փաստաթուղթ մշակելու և հետագայում այն իրականացնելու անհրաժեշտությունը: Փոխվարչապետը խոսել է գործընթացի բարդությունների և դրանք հաղթահարելու Կառավարության պատրաստակամության մասին՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ի փորձագիտական ներուժը կնպաստի այս գործընթացի արդյունավետ իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]