Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ-ում ՌԴ դեսպանն Իրանի դեմ պատժամիջոցները չի համարում ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման խոչընդոտ

ՀՀ-ում ՌԴ դեսպանն Իրանի դեմ պատժամիջոցները չի համարում ԵԱՏՄ-ի հետ 
հարաբերությունների խորացման խոչընդոտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ առկա պատժամիջոցները ԵԱՏՄ-ի և այդ երկրի միջև հարաբերությունների խորացման խոչընդոտ չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Կոպիրկինն ասաց հունիսի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Իրենց բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, պատժամիջոցները համագործակցության համար խոչընդոտ դառնալ չեն կարող, և մշտապես հեռանկարներ կան: Այս տեսանկյունից ազատ առևտրի գոտին կարող է իրական հնարավորություններ ստեղծել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև հարաբերությունների խորացման համար»,- ասաց դեսպանը:

Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը հունիսի 10-ին վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են այն


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am